Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ և 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր: Մաքսանենգության դեպքով` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.-ն։ Կոմիտեից մանրամասնում են՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի դեղահաբերի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային փոստային առաքանին «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքից ստանալուց հետո ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ՀՀ քաղաքացին: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է: Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02