ՀՀ քննչական կոմիտեն ամոփոփել է նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։ Ըստ այդմ, 2023թ․-ին Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։ Այսպիսով մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևութ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։ Դրան զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։ Այսպես․ 2023թ․-ին նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝ 73 անձի վերաբերյալ)։ Դատարան ուղարկված վարույթներով հիշյալ 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից: Դատարան ուղարկված վարույթներից՝ • 1-ը քննվել է սպանության, • 7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու, • 4-ը՝ մարդուն առևանգելու, • 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, • 10-ը՝ ֆիզիկական ներգործության, • 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, • 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, • 40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։ Նրանցից՝ • 35-ը եղել են մինչև 12 տարեկան, • 17-ը՝ 12-ից 14 տարեկան, • 19-ը՝ 14-ից 16 տարեկան, • 20-ը՝ 16-ից 18 տարեկան: 2023թ․ ընթացքում քննված 522 քրեական վարույթ կարճվել է, որից 450-ը` ռեաբիլիտացնող, 71-ը` ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։151-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 9 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 36-ը` միացվել է։ 363 վարույթի քննությունը տեղափոխվել է 2024 թվական: Երեխայի օրինական շահերի քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեի բացարձակ առաջնայնություններից է։ Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների անաչառ և համակողմանի քննությունը, նաև նրանց նկատմամբ հանցավոր ոտնձգությունների կանխման համատեքստում, մշտապես գտնվում է Կոմիտեի ուշադրության կենտրոնում։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02