Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2022թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, հայտնաբերվել է Երևան քաղաքի 63-ամյա բնակչի դին՝ առանց բռնության հետքերի։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՁ տնօրենը «Սևան ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրով Ծովազարդ գյուղի ափամերձ հատվածում ձեռք է բերել հողամաս, որտեղ հիմնել է «Ո…» հանգստյան գոտին և շահագործել այն որպես լողափ՝ քաղաքացիներին մատուցելով ծառայություններ: Համաձայն ՀՀ կառավարության 2008թ․ դեկտեմբերի՝ «Սևան ազգային պարկ»-ի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին որոշման՝ առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների լողափերի շահագործումը չի թույլատրվում: ՔԿ փոխանցմամբ, վարույթն իրականացնող մարմինը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին համապատասխան գրություն է ուղարկել՝ խնդրահարույց լողափի վարձակալությանը, ինչպես նաև՝ որպես հասարակական նշանակության օբյեկտ շահագործման պայմանների և վարձակալողին ներկայացվող պարտադիր պահանջներին վերաբերող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ամեն տարի՝ լողափնյա սեզոնին ընդառաջ, ՊՈԱԿ-ը տեղեկացնում է բոլոր վարձակալներին, որ շահագործվող և բուֆերային գոտիներում գտնվող լողափերի շահագործումն առանց փրկարարական ծառայությունների արգելվում է՝ ուղարկելով համապատասխան ծանուցագիր։ Վերոնշյալ տնտեսվարողը ևս ծանուցվել է այդ մասին։ Սակայն քննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ անհատ ձեռնարկատերը տարիներ շարունակ նշված հանգստյան գոտին շահագործել է ոչ միայն առանց ցանցապատելու և այն գտնվել է առանց հսկողության, այլ նաև լողափը շահագործել է առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների։ Արդյունքում 63-ամյա տղամարդը, նշված օրը հանգստյան գոտու սպասարկման հատվածում լողալու ժամանակ, ափից համեմատաբար մոտ տարածության վրա, խեղդվել է, և նրան հնարավոր չի եղել օգնություն ցուցաբերել: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ անհատ ձեռնարկատեր, «Ո…» հանգստյան գոտու տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ․․․ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02