ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն։ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։ Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։ Պաշտպանության կոմիտի նախագահ է նշանակվել Սերժ Սարգսյանը, որը մշակել է կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքն ու անվանակազմը։ Պաշտպանության կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին Պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։ ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով կազմավորվել է ԻՊՈՒ հաստիքակազմակերպական նոր կառուցվածք, ստեղծվել են կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ), Պաշտպանական շրջաններ։ Պաշտպանության Կոմիտեն գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։ Հրատարակել է «Մարտական թերթիկ» պաշտոնաթերթը։ Պաշտպանության կոմիտեն գործել է մինչև 1993-ի նոյեմբերի 10-ը՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով ՊԲ-ի ստեղծումը։ ՊԲ հրամանատարական կազմը և շտաբը համալրվել են հիմնականում Պաշտպանության կոմիտեի անդամներով»։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02