Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահյիփ Էրդողանն առաջիկայում մեկնելու է ԱՄՆ: Որպես հնարավոր այցի ամսաթիվ շրջանառվում է մայիսի 9-ը:Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագայության ժամանակաշրջանում Էրդողանն առաջին անգամ է պաշտոնական այցով մեկնելու Վաշինգտոն: Նշվում է, որ նախատեսվում է հանդիպում երկու երկրի նախագահների միջև, իսկ նրանց հանդիպման օրակարգում լինելու են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները: Սպասվում է, որ այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվելու երկկողմ հստակ համագործակցությունների շուրջ: Քննարկվելու են նաև տնտեսական հարաբերություններին և մասնավորապես երկու երկրի միջև առկա առևտրաշրջանառությունը 100 մլդ դոլարի հասցնելու նպատակով իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր: Անդադարձ է կատարվելու ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռք բերման շուրջ իրականացվող աշխատանքներին: Մտքեր են փոխանակվելու գործընթացն արագացնելու շուրջ: Օրակարգից դուրս չի մնալու նաև նախկինում Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին F-35 կործանիչների ձեռք բերման նպատակով վճարված 1.4 մլրդ դոլարի փոխհատուցման հարցը: Բացի այդ Էրդողանն ու Բայդենը մտքեր են փոխանակելու Իրաքի և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ: Բանակցություններում իր տեղն է գտնելու նաև Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող հարձակումների դադարեցման և պաղեստինյան խնդրի վերջնական լուծման հարցը: Նշենք, որ ըստ տարածվող տեղեկությունների՝ Էրդողանը Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մարտյան ընտրություններից հետո մեկնելու է նաև Իրաք: Այս դեպքում ևս անդրադարձ է կատարվելու ահաբեկչության դեմ պայքարին: Որպես այցի հնարավոր ամսաթիվ նշվում է ապրիլի 22-ը: Թուրքական մամուլում Իրաք Էրդողանի կատարելիք այցը համարվում է պատմական, քանի որ Էրդողանը որպես նախագահ առաջին անգամ է մեկնելու Բաղդադ: Նա վերջին անգամ այնտեղ եղել է 2012-ին՝ իր վարչապետության շրջանում:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02