«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․
«Շարունակություն նախորդ երկու գրառումների․ Իբր Մարտական եղբայրությունը բացառապես տղամարդկանց, «մաչոների» կառույց է: Ճի՛շտ չէ: Մեր կազմակերպության մեջ ներգրավված կանայք շատ ակտիվ են, ուղղությունների պատասխանատուներ են, ղեկավար մարմնի մեջ ընդգրկված են: Մեր նպատակն է` ներգրավել ավելի մեծ թվով կանանց և ավելի շատ պատասխանատու դիրքերում ընդգրկել նրանց: Մեր արժեքներից բխում է ինքնուրույն, ուժեղ, իր իրավունքներն իմացող կնոջ կերպարը: Եղբայրություն անվանումը որևէ կապ չունի սեռի հետ, այլ գաղափարական է, ինչպես, օրինակ` «Ազատություն, արդարություն, եղբայրություն» կարգախոսի մեջ: Հաջորդը․ բացի նեղ իմաստով քաղաքականից, մենք իրականացնում ենք նաև նախագծեր այլ ոլորտներում: Հատկապես կազմակերպիչներից ենք Վազգեն Սարգսյանի անվան ԿԱՄՔ գրական մրցույթի: Պատրաստում ենք Քաղաքական մտքի գրադարան շարքը: Պատրաստում ենք հրապարակման 2020 թվի պատերազմի պատմությանն ու վերլուծությանը նվիրված գրքեր: Նախագծում ենք «Ռազմական մտքի գրադարան» շարքը և այլն: Այս ամենը նույնպես համարում ենք մեծ քաղաքականության մաս: Ես շատ կուզենայի իմանալ և տեսնել Հայաստանում գործող որևէ այլ քաղաքական կազմակերպություն, որը ա. Ստեղծում է ռեգուլյար քաղաքական բովանդակություն իր ուժերով բ. Կազմակերպված է որպես սիստեմատիկ, ամենօրյա աշխատող կառույց` իր աշխատանքային խմբերով գ. Հիմնում է իր գործունեությունը ռեգուլյար վերլուծական ամփոփումների վրա` այդ թվում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի: դ. Ժամանակ է հատկացնում փիլիսոփայությանը, գրականությանը, պատմագիտությանը, և դա նույնպես համարում է մեծ քաղաքականության մաս: ե. Իրացնում է այդ ամենը՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա, հիմնականում` կամավորական սկզբունքով: Հ.Գ. Ի դեպ, մեր գործունեության մեջ նաև օգտագործում ենք արհեստական բանականության հնարավորությունները՝ մեր ծրագրավորող անդամների օգնությամբ: Հետագայում կփորձեմ կարճ գրել նաև մեր քաղաքական և գաղափարական սկզբունքների մասին, ինչպես նաև մեր ֆինանսական հենքի վերաբերյալ»:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02