Վերջին տարիներին իր ընտրություններում Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա՝ ժողովրդավարության ամրապնդմամբ, օրենքի գերակայության զարգացմամբ, իր խիզախ որոշումներով, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը՝ դառնալով Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություններից մեկը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Հայաստանի կողմից իրական մերձեցում է նկատվում դեպի Եվրոպա: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ: Դա իրավական, պաշտոնական գործընթաց է, եւ նրանք այսօր չեն ձեւակերպել այդ խնդրանքը:
Հայաստանի մերձեցումը Եվրոպային լայն առումով գործընթաց է, որն արդեն սկսվել է: Ֆրանսիան մի նախաձեռնություն է սկսել նախագահ Մակրոնի կողմից՝ աշխատելու այն թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են Եվրոպայի որպես մայրցամաք՝ ԵՄ երկրներից զատ բառիս լայն իմաստով: Խոսքը եվրոպական քաղաքական համայնքի մասին է, որի անդամ է Հայաստանը եւ մասնակցում է նրա ժողովներին: Ի դեպ, Պրահայում, եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում 2022-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու բանակցություններում առաջընթաց գրանցվեց: Հետեւաբար, Հայաստանն արդեն իսկ հանձնառություն է ստանձնել գնալու այդ ուղիով»,-ասաց նա:
Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ մշակութային ու քաղաքակրթական նմանությունների մասին՝ նշելով. «Հայաստանն ունի բազմաթիվ պատմական եւ մշակութային կապեր Եվրոպայի հետ: Ես, որպես ֆրանսիացի, զարմացած եմ, որ միակ օտարերկրացի թագավորը, որ հանգչում է Ֆրանսիայի Սեն Դենիում գտնվող թագավորների նեկրոպոլիսում, հայ թագավորը: Խոսքը Կիլիկիայի թագավոր Լեւոն Լուսինյանի մասին է: Մենք ունենք ամուր կապեր Հայաստանի հետ: Սա առավել քան իրական է մեզ՝ ֆրանսիացիներիս համար, որոնք ունեն հերոսներ, օրինակ Միսաք Մանուշյանը, ով վերջերս վերահուղարկավորվեց Պանթեոնում: Մեր լեզվի, մշակույթի խորհրդանիշներ, ինչպիսին է Շառլ Ազնավուրը: Նրանք հայեր են, հայկական ծագումով ֆրանսիացիներ: Այս մտերմությունը մեզ համար ակնհայտ է»:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02