Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հրավերով, մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին: «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացած համաժողովին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Պալատի նախագահ Էլինա Մարգարյանը, պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովին ներկայացվել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման ռազմավարական մոտեցումները, որին հաջորդել են պանելային քննարկումներ՝ «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով: Պանելային առաջին քննարկման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կրթության առաջնահերթությանը, Դատախազությունում կանանց ներգրավվածությանը, առաջխաղացման հնարավորություններին, ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության կարևորությանը և այլն: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը նշել է, որ ղեկավար պաշտոններում կանանց բացակայության խնդրին բախվել է իր պաշտոնավարման հենց առաջին օրը. «Բազմաթիվ կանայք՝ քաղաքացիական ծառայության ոլորտում, ոչ մեծ թվով կանայք՝ դատախազի պաշտոնում ու հատուկենտ կանայք՝ Դատախազության ղեկավար պաշտոններում: Խնդրի լուծման նպատակով մենք սկսեցինք մեր աշխատակազմում ներգրավել խելացի, աշխատասեր, պրոֆեսիոնալ կանանց: Նման որակներով կանանց մենք սկսեցինք փնտրել ինչպես Դատախազության համակարգի ներսում, այնպես էլ գիտակրթական ոլորտներում: Այսօր գործող մոտ 400 դատախազներից 100-ը կին է: Իմ 5 տեղակալներից 2-ը կին են: Աճել է ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի նշանակված կին դատախազների թիվը: Եթե 2017-2021 թվականներին՝ այսինքն՝ 5 տարիների ընթացքում, ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի էր նշանակվել 15 կին դատախազ, ապա միայն 2023 թվականին այդ թիվը 11-ն է»: Հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ իր ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման ու անդրադարձել տարբեր ժամանակաշրջանների ու ոլորտների կանանց՝ ովքեր համարձակություն են ունեցել ճանաչել այն իրականությունը, որում ծնվել են, չհաշտվել այդ իրականության հետ, չձուլվել իրենց ծնունդ տված միջավայրի հետ և իրենց գոյությամբ դառնալ այդ իրականության ու միջավայրի փոփոխության հույսը»:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02