«Բացարձակ անընդունելի է պետության որևէ կառույցի հսկողության ներքո գտնվող մարդու նկատմամբ բռնության, արժանապատվությունը նվաստացնող որևէ գործողության կիրառումը: Բոլոր միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերով խոշտանգումների բացարձակ արգելքն ամրագրված է և անձը չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է՝ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը բացարձակ անընդունելի է, և նույնիսկ անհնար է պատկերացնել, որ գիշերը՝ քննչական մարմնից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դիմակավորված անձինք կարող են հարձակվել՝ ծեծի ու նվաստացումների ենթարկել Սամվել Վարդանյանին:
«Անձը եղել է պետության հսկողության ներքո, ու հենց այդ ընթացքում նրան ենթարկում են դաժան բռնության: Ես կարող եմ հիմնավոր ենթադրություն անել, որ դա կազմակերպված գործողություն էր՝ անձին նվաստացնելու, ճնշելու և խոշտանգելու համար: Նորից եմ կրկնում, Սամվել Վարդանյանը գտնվում է պետության հսկողության ներքո և նրան որևէ մեկը, այն էլ կազմակերպված խումբ, չէր կարող առանց համապատասխան մարմինների թողտվության ենթարկել նվաստացումների:
Կոչ եմ անում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, որն օժտված է լայն լիազորություններով, ունի ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են զրկված լինել ազատությունից, իրականացնել բոլոր հնարավոր գործառույթները տվյալ դեպքով բոլոր մանրամասները վերհանելու և հրապարակային դիրքորոշում հայտնելու ուղղությամբ:
Կոչ եմ անում ՀՀ Քննչական կոմիտեին հետամուտ լինել Սամվել Վարդանյանի դեպքի և, ընդհանրապես, խոշտանգումների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և բազմակողմանի քննությանը, այդ դեպքերը քիչ չեն, իսկ քննության արդյունավետությունը, մեղմ ասած, ցածր է:
Ընդհանրապես, ժողովրդավարական ու մարդու իրավունքների նկատմամբ զգայուն պետություններում ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴԵՊՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, իսկ եթե հանկարծ լինի, ապա պատկան մարմինները պետք է անմիջապես արձագանքեն, մեղավորները պետք է պատժվեն, և դա է միջազգային իրավական ստանդարտը, այլ կերպ չեք կարող համոզել, որ մենք ժողովրդավարական պետություն ենք:
Յուրաքանչյուր գրածս բառի համար պատասխանատու եմ և կարող եմ հիմնավորել միջազգային և ներպետական փաստաթղթերով»,-նշել է նա։
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02