ԱՄՆ նախագահական ընտրություններում ամերիկացիների ընտրությունը մեծ նշանակություն ունի աշխարհի համար, քանի որ ԱՄՆ նախագահը հսկայական իշխանություն ունի արտաքին քաղաքականության վրա ազդելու համար: BBC-ի վերլուծաբան Բարբարա Փլեթ Աշերը ներկայացրել է համաշխարհային խնդիրների՝ թեկնածուների տեսլականը:
Նրա խոսքով՝ չնայած Դոնալդ Թրամփի իմպրովիզացիոն մոտեցմանը արտաքին քաղաքականության հարցում, երկու թեկնածուն էլ իրոք համաշխարհային խնդիրների տարբեր տեսլական ունեն: Հիլարի Քլինթոնը վստահ է, որ ԱՄՆ դերը գլոբալ կարգուկանոնը, անվտանգությունը պաշտպանելն է: Թրամփի մոտեցումն ավելի տարանցիկ է: Նա միությունները դիտարկում է բիզնեսի տեսանկյունից՝ փորձելով ավելի շատ դիվիդենտներ ստանալ եւ նահանջել պատմական պարտականություններից, որոնք նրա կարծիքով ԱՄՆ-ը չի կարող այլեւս իրեն թույլ տալ:
ԻՊ-ի դեմ պայքարում 2 թեկնածուն էլ այն գլոբալ սպառնալիք են համարում, որին պետք է հաղթել: Քլինթոնը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել Օբամայի ջանքերը, այնինչ Թրամփը ավելի կոշտ միջոցների կողմնակից է: Սակայն վերլուծաբանը կարծում է, որ թեկնածուների հռետորաբանությունը որքան էլ որ տարբեր, սակայն առաջարկները միանման են հնչում: Նրանցից ոչ մեկը չի պատրաստվում ամերիկացի զինվորներին ուղարկել Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվելու: Թրամփը ավելի շատ հակված է ԻՊ-ի դեմ պայքարում աշխատել Ռուսաստանի հետ:
Ինչ վերաբերում է Սիրիային ընդհանուր առմամբ, ապա Քլինթոնը բաց է սառը պատերազմի մեջ ներքաշվելու համար, այնինչ Թրամփը՝ ոչ: Մասնավորապես, հանրապետական թեկնածուի համար մեծ առաջնայնություն է ԻՊ-ի դեմ հաղթանակը, քան Բաշար Ասադի հեռանալը:
Քլինթոնն իր հերթին պաշտպանում է Օբամայի քաղաքականությունը եւ պատրաստ է առաջ գնալ: Նա կողմ է ոչ թռիչքային գոտի սահմանելուն: Մտահղացումն այն է, որ պետք է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ վերահսկել Սիրիայի տարածքների մի մասը, որպեսզի դրանք որպես լծակ օգտագործեն առաջիկա կարգավորման ժամանակ:
Թեկնածուների մոտեցումը տարբեր է եւ Իրանի հարցում: Քլինթոնը պաշտպանում է միջուկային գործարքը: Նրա մոտեցումն ավելի խիստ է, նա կարծում է, որ Իրանին պետք է պատժել ցանկացած խախտման համար: Թրամփը մյուս կողմից ատում է այդ համաձայնագիրը եւ դեմ է դրա բոլոր բնագավառներին: Նա այդ գործարքը համարում է պատմության մեջ որեւէ պետության երբեւէ կնքած վատագույն գործարքը: Սակայն, վերլուծաբանը նշում է, որ այս դեպքում նույնպես երկու թեկնածուն էլ պատրաստ են ուժ կիրառել, եթե Իրանը փորձի միջուկային զենք ստանալ:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:15 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02