«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը: «Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի փառատոնը նվիրվում է հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի ընթացքում տեղի կունենան տարբեր մշակութային միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում և գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության և ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրու հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն և երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ: Գյուղական մթերքներով լի տաղավարները կներկայացնեն ոչ միայն Արևիկ, այլև հարակից գյուղերը՝ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի կունենա լավաշի և այլ ուտեստների համտես, կներկայացվի նաև արցախյան խոհանոցը։ Փառատոնի հիմնական նպատակը Արևիկ համայնքի լավաշի թխման ավանդույթի վերարժևորումն ու հանրահռչակումն է, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և իրազեկման միջոցով համայնքային կյանքի աշխուժացումը, գաստրո, էթնո և էկո զբոսաշրջության զարգացման խթանումը: ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ փառատոնի առանցքում և՛ գյուղը, և՛ փառաբանման առարկան՝ լավաշը, պատահական չեն ընտրվել: Արևիկը դեռևս խորհրդային տարիներից հռչակված է եղել հացթուխներով և կարմրահատ ցորենից թխվող լավաշով, ուստի փառատոնի հիմնական ուղերձը թոնրում ավանդական եղանակով թխվող լավաշ հացի փառաբանումն է: 2023 թվականին պատ-գեղանկարի միջոցով Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44