Գույքից հրաժարվելու մասին կիրանցեցիներին բաժանված դիմումների ձևերը հաստատվել են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ։
Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ միաժամանակ արձանագրելով, որ գերակա շահ ճանաչելու որոշում չի կայացվել։
«Փաստինֆո»-ն հուլիսի 1-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել՝ Կիրանցում տեղի ունեցող գործընթացների շուրջ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Հարցմանը՝ օրենքով նախատեսված նախատեսված 5-օրյա ժամկետում պատասխան չտրամադրելով՝ նշելով, որ անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Օրենքով դա նախատեսված է լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու համար, և 25 օր անց ուղարկված գրությամբ հայտնել են, թե մեր կողմից բարձրացված հարցերը հիմնականում կանոնակարգվում են կառավարության գաղտնի որոշմամբ։ Ավելին՝ պարզվում է գաղտնիք է նաև, թե կառավարության այդ գաղտնի որոշումը երբ է կայացվել։ «Այսպես՝ առաջին հարցով ՀՀ կառավարությունից ակնկալում էինք տեղեկանալ, թե Կիրանց բնակավայրից որքան հողատարածք է գերակա շահ ճանաչվել, երբ։ Գերակա շահ ճանաչված հատվածից որքանն է հանդիսանում համայնքային սեփականություն, որքանը՝ մասնավոր սեփականություն։ Ի պատասխան՝ կառավարությունից շեշտել են՝ «Կիրանց բնակավայրում գերակա շահ ճանաչելու գործընթաց չի կազմակերպվել»։ Մեկ այլ հարցով խնդրել էինք հայտնել, թե Կիրանցի բնակիչներին սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը ինչ ակտով է կանոնակարգվում։ Կան մշակված չափորոշիչներ, որոնց հիմա որոշվելու են սահմանազատման արդյունքում մասնավոր սեփականությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող փոխհատուցման չափը, պայմանները։ Եթե այո, ապա երբ է հաստատվել և ում կողմից։ «Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- կարճ հայտնել են կառավարությունից՝ ավելացնելով, որ գաղտնի է նաև այն, թե քանի անձի է տրամադրվելու փոխհատուցում։ Մասնավորապես՝ մեր այն հարցին, թե քանի՞ անձի պետք է փոխհատուցում տրամադրվի։ Կիրանցի բնակիչներին բաժանված դիմումի ձևանմուշները, որոնցով պարտավորվում են փոխհատուցում ստանալու դեպքում գույքային պահանջ չներկայացնել ՀՀ կառավարությանը, երբ է հաստատվել և ում կողմից։ «Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- նշված է գրավոր պատասխանում։ Ավելին՝ կառավարությունում գոյություն չունի նաև հաշվարկ, թե Կիրանցում սահմանազատման արդյունքում նոր ենթակառուցվածքների կառուցման համար որքան գումար է ծախսվելու։ «Ներկայում իրականացվում է ճանապարհային նոր ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ գումարների հստկեցման գործընթաց՝ անհրաժեշտ գումարները հատկացնելու վերաբերյալ»»,-նշում է աղբյուրը։
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02