«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» նախագիծը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում օգտագործվում են տեսալուսանկարահանող սարքեր, սակայն դրանց օգտագործումը որևէ կերպ կանոնակարգված չէր։ Այդ սարքերի տեղադրումը օրենքով արգելված չէ, սակայն դրա կիրառումը որոշակի դեպքերում առաջացնում է մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներ։ Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման և մարդու իրավունքներին միջամտության դեպքում օրենքով նվազագույն երաշխիքներ ամրագրելու նպատակով օրենքում ավելացել է հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թ.-ի հունվարի 1-ից): Նախագծով հստակ սահմանվել են դրույթներ, որոնց համաձայն տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, իսկ այլ անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով: Նախագծով նախատեսվել է նաև, որ բժշկական կազմակերպությունները պարտավոր են այս կարգով սահմանված պահանջների պահպանմամբ իրենց մոտ ներդնել տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման քաղաքականություն, ինչը ենթադրում է մանրամասն ընթացակարգերի հաստատում, որոնք պետք է սահմանեն տեսագրությունների հասանելիության մակարդակները, տեսագրությունների օգտագործման, պահպանման և ոչնչացման կանոնները, տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման գործընթացը, տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման ժամանակ հայտնաբերված խախտումներին կամ չարաշահումներին արձագանքելու վերաբերյալ դրույթներ, բժշկական կազմակերպության աշխատողներից, պացիենտներից և այցելուներից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ արձագանքները հավաքագրելու գործընթացը: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45