Եվ այսպես, արդեն կասկածից վեր է, որ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Վերջին մեկուկես տարում ամենատարբեր բնորոշումներն ու բացահայտումներն են արվել ԱՄՆ հանրապետական թեկնածուի հասցեին և նրա վերաբերյալ։ Ըստ երևույթին, աշխարհում հեղափոխություն է հասունանում, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է «ծաղրածուների» հեղափոխություն:
Համաշխարհային նոր մարտահրավերներին դեմ հանդիման առաջ են գալիս ծաղրածուները, մոբիլիզացվում է ծաղրածուական ռեսուրսը: Ռուսաստանում՝ Ժիրինովսկին, Մեծ Բրիտանիայում՝ Բորիս Ջոնսոնը, Իտալիայում՝ Բեռլուսկոնին, Հայաստանում՝ Գագիկ Ծառուկյանը. կարելի է գուցե շարունակել և թվարկել այլ անուններ ևս, բայց դրա կարիքն այս պահին գուցե չկա։ Ամեն ինչ շատ պարզ է՝ ԱՄՆ-ում հասակ առած քարդաշյանական սերնդի ընտրությունը չէր կարող կանգ չառնել Դոնալդ Թրամփի վրա։
Բանն այն է, որ երբ ոտքի է հանվում լյումպենը, որը սկսում է ստանձնել քիչ թե շատ նշանակալից դերակատարում, մնացյալ որակները, որպես կանոն, ժամանակի ընթացքում անխուսափելիորեն զիջում են դրան՝ կա՛մ ենթարկվում են և դառնում լյումպենի հետևորդը, կա՛մ էլ հեռանում են՝ դաշտը թողնելով բացառապես լյումպենին: Այդպես է ցանկացած հասարակության դեպքում:
Հայաստանն այստեղ բացառություն չէ: Հարուստ անգրագետ միջակությունը միշտ էլ լինում է առավել մարտնչող: Դա օրինաչափություն է, որից զերծ չմնաց նույնիսկ աշխարհի հզորագույն երկիրը, որի նախագահը պատասխանատու է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև գլոբալ անվտանգության համար։
Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի պայքարի արժեհամակարգերը տարբեր էին, և լյումպենի դեպքում ենթադրելի էր բավական հեշտ կառավարելիություն` հատկապես փողի և քարոզչական տեխնոլոգիաների միջոցով: Իսկ Թրամփը դրանից շատ ուներ: Այդ իսկ պատճառով ոտքի ելած ծաղրածուին, որը թվում է, թե մեծագույն առաքյալ է, հաջողվում է բեկել ամենակայուն համակարգերը և հաղթանակ տանել նրանց նկատմամբ։
Դասական քաղաքական և քաղաքացիական գիտակցության դոմինանտությանը մեր ժամանակներն ըստ էության հակադրում են լյումպեն-պրոլետարիատի աղմուկ-աղաղակը: Դժվար է ասել, թե արդյոք այսպիսի խեղկատակների հեղափոխությունը կհաջողի՞, թե՞ ոչ, կամ կհաջողի՞ արդյոք մինչև վերջ: Բայց ակնհայտ է, որ փորձը հաջողել է, և ձեռնոցը նետված է: Բայց երբ լյումպեն զանգվածը դառնում է դոմինանտ և միաժամանակ նաև առավել կառավարելի մի շերտ, ապա ակամայից վերածվում է համաշխարհային առաջընթացի խոչընդոտի:
Ակնհայտ է, որ նոր ձևավորվող աշխարհում, որի թիվ մեկ առաջնորդը լինելու է Դոնալդ Թրամփը, նաև Հայաստանին է առաջադրում նոր և բավական լուրջ խնդիր, որի լուծումը գտնելը կենսական նշանակություն ունի թե՛ հասարակության, թե՛ պետության համար: Ընդ որում՝ ոչ միայն հասարակության քաղաքականացված և քաղաքացիականացված մասի, այլև նույն լյումպենի համար, որովհետև ի վերջո այդ նույն լյումպենի ապագան ոչ թե խեղկատակությունը, այլ քաղաքացիությունն է դարձնելու բարեկեցիկ:
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56