ARM | RUS |

Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»․ Զաքարյան

02.08.24 | 19:35

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Մեր քաղաքացիների մի մասը մի օր պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը»։ Թուրքիան սկսում է ավելի ու ավելի ակտիվ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ։ Միևնույն ժամանակ, այն կարևոր դաշնակից է դառնում միանգամից երկու հակադիր բլոկների՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակի համար։ Սակայն, այդ համագործակցությունը զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական նոր մրցակցության հետ, քանի որ ինքնավստահ դարձած Թուրքիան մարտահրավեր է նետում Ռուսաստանին` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հարավային Կովկասում Ադրբեջանին օգտագործելով որպես դարպաս՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։ Այսպիսով, անդրկասպյան աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է թյուրքական բլոկի հովանու ներքո՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և մշակույթը։ Մերձկասպյան տարածաշրջանում Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցության սկիզբը կարելի է համարել 2020թ. 44 պատերազմը և դրանում Անկարայի ունեցած խոշոր ներդրումը: Արդյունքում Թուրքիան Ադրբեջանի միջոցով ապահովեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս հաջողությունից ոգևորված՝ Թուրքիան և Ադրբեջանը որոշեցին ամրապնդել իրենց ռազմավարական դաշինքը 2021թ. Շուշիի հռչակագրով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ այդ համաձայնագիրը, որը ներառում է փոխադարձ ռազմապաշտպանական պարտավորություններ, Ադրբեջանի համար, որպես անվտանգության երաշխիք, ապահովում է Մոսկվային իրական այլընտրանք։ Ոգևորված Ադրբեջանն, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության թեժացումից, 2023թ. սեպտեմբերին, ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Արցախը և ավելի իրատեսական դարձրեց թյուրքալեզու երկրների լայն գերակայությունը ողջ մերձկասպյան տարածաշրջանում: Թուրքիայի ինքնավստահ քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր հորիզոններ բացեց նաև Կասպից ծովի արևելյան կողմում։ Այն ցույց տվեց Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններին, որ Անկարայի հետ համագործակցությունը կարող է իրական օգուտներ բերել: Ղազախստանն ու Ուզբեկստանը Թուրքիայի հետ իրենց երկկողմ հարաբերությունները բարձրացրեցին բազմակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակի` կնքելով համաձայնագրեր ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զորքերի պատրաստումը, համատեղ զորավարժությունները և հետախուզական տվյալների հավաքագրումը: Թուրքական ռազմական արդյունաբերությունը արագորեն գերիշխող դիրք է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի անօդաչու թռչող սարքերի աճող շուկայում։ «Միջին միջանցք» Կոմունիկացիաների պայքարում թյուրքական համագործակցությունը այսօր օգնում է նաև ակտիվացնել անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որն ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք» (այն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ), որպես Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար «Միջին միջանցքն» արտացոլում է Չինաստանի և Եվրոպայի միջև միջմայրցամաքային առևտրի իրենց տեսլականը՝ կապելով նրանց ԵՄ-ի Global Gateway, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգա նախագծերի հետ: Չինաստանը ծրագրում է նաև լրացուցիչ հարավ-կենտրոնական ասիական երթուղի կառուցել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման միջոցով, որը, հավանաբար, կապված կլինի «Միջին միջանցքին»։ Անկարայի տեսանկյունից այն նշանակում է «անխոչընդոտ» առևտրային ուղի Ստամբուլից դեպի Կենտրոնական Ասիա: Հարավային Կովկասի գլխավոր տրանսպորտային միջանցքը առայժմ շարունակում է մնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Վրաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Թուրքիայի, այնտեղից էլ՝ Եվրոպայի հետ։ Այս երթուղու թողունակությունը բավարար չէ անդրկասպյան առևտրի աճող հոսքերը սպասարկելու համար։ Այս համատեքստում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի չորս թյուրքական երկրները պարտավորվել են համատեղ առաջ մղել վիճելի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում, թեև Իրանը, որպես այլընտրանք, առաջարկել է իր տարածքով անցնող Արասի երթուղին: Արևմտյան աշխարհում Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղիների աճող պահանջարկի ֆոնին տեղի ունեցան անդրկասպյան իրադարձությունների մի ամբողջ շարք՝ «Միջին միջանցք» նախագծի դերը բարձրացնելու նպատակով։ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան համաձայնեցրել են երթուղու զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2027թ։ Նրանք նպատակ ունեն դրա հզորությունը հասցնել մինչև 10 մլն տոննա բեռի՝ ներկայիս մոտ 2 մլն տոննայի փոխարեն։ Որպեսզի դա տեղի ունենա, «Միջին միջանցքի» շղթայում գտնվող պետությունները պետք է լուծեն մի շարք հարցեր, ինչպիսիք են տարանցման և առևտրի ընթացակարգերը, սահմանային անցումների և ծովային նավահանգիստների խցանումները, ինչպես նաև բեռնարկղերի և բեռնափոխադրումների անբավարար հզորությունը մեծ ծավալներով բեռնաթափելու համար: Այս նպատակով 2024թ. հունվարին ԵՄ-ն հայտարարեց, որ եվրոպական և միջազգային ներդրողները պարտավորվում են 10 միլիարդ եվրո ներդնել «Միջին միջանցքի» զարգացման ծրագրում։ Առևտրային տրանսպորտի և լոգիստիկայի խափանումները հատկապես խնդրահարույց են Ղազախստանի տնտեսության համար: Դեպի արևմտյան շուկաներ ղազախական նավթի արտահանման մոտ 80%-ն անցնում էր ՌԴ տարածքով: 2022թ. Ռուսաստանն ընդհատեց այդ հոսքը, որից հետո Ղազախստանը ստիպված եղավ դեպի Եվրոպա տարանցման շուրջ համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ։ Բնական գազի հսկայական պաշարներ ունեցող Թուրքմենստանը ևս ակտիվացրել է բանակցություններն Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրահանձնաժողովի հետ՝ երկար ժամանակ առաջարկված դեպի Եվրոպա Անդրկասպյան գազատարի շուրջ: Սա մի նախագիծ է, որն, ըստ մասնագետների, կպահանջի հսկայական ներդրումներ: Կենտրոնական Ասիայի ռեսուրսներով հարուստ երկրների համար Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է գազի և նավթի կարևոր հանգույց, ինչպես նաև առանցքային մուտք դեպի արևմտյան էներգետիկ շուկաներ: Թյուրքական աշխարհի միասնությունը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ընդունել են «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը» հավակնոտ ծրագիրը։ Նպատակն է կազմակերպությունը դարձնել ԵՄ-ի թյուրքալեզու համարժեքը՝ երաշխավորելով ապրանքների, կապիտալի, ծառայությունների, տեխնոլոգիաների և մարդկանց ազատ տեղաշարժը անդամ երկրների միջև։ Թուրքական ներդրումային բանկն առայժմ գտնվում է սաղմնային փուլում, իսկ մշտապես չեզոք Թուրքմենստանը, որը սովորաբար խուսափում է բազմակողմ կառույցներից, միացել է ԹՊԿ-ին՝ որպես դիտորդ: ԹՊԿ-ն նախատեսում է բազմաթիվ նախագծերի մշակում, որոնք ուղղված են թյուրքական համերաշխությանն ու միասնությանը: Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը TURKSOY-ն իրականացնում է համատեղ մշակութային և գիտական նախաձեռնություններ թյուրքական բլոկի մաս կազմող պետություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ առաջարկել է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն։ Փափուկ ուժի այս նախագիծը փաստացի ստացվում է, որ հետխորհրդային թյուրքալեզու տարածքում «Ռուսական աշխարհ» գաղափարի մրցակիցն է: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի են ունենում սոցիալական և ժողովրդագրական փոփոխություններ, որոնք ազդում են դրանցում բնակեցված ժողովուրդների ինքնության ձևավորման վրա։ Կենտրոնական Ասիայի բնակչության ավելի քան 70%-ը մինչև քառասուն տարեկան է։ Ռուսական մշակույթը կորցնում է իր երբեմնի գերիշխող դերը տարածաշրջանում, քանի որ առաջին պլան է գալիս հետխորհրդային մի սերունդ, որը չունի ԽՍՀՄ-ում կյանքի հիշողություն: Ի՞նչ է նշանակում Թուրքիայի աճող դերակատարումը լիբերալիստական Արևմուտքի համար Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության անկանխատեսելի հետևանքները Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին այլ ելք չեն թողնում, քան փորձել դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքական կապերը և այլընտրանքային ուղիներ փնտրել միջազգային շուկաներ դուրս գալու համար: Թուրքիան զգայուն է այլընտրանքային գործընկերությունների աճող պահանջարկի նկատմամբ։ Ընդլայնելով իր դիրքերը պաշտպանության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, որոնք միշտ եղել են Մոսկվայի ազդեցության առանցքը, Թուրքիան Կասպից ծովի տարբեր կողմերում հակակշիռ է դառնում Ռուսաստանին։ Լիբերալիստական Արևմուտքի համար Թուրքիան առանցքային դաշնակից է, որը պետք է լինի նրանց կողքին: Արևմուտքի համար թյուրքական աշխարհի կարևորությունը մեծանում է նրանով, որ այն կարող է խոչընդոտել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ձևավորված և հեռանկարում ընդլայնման պոտենցիալ ունեցող սերտ համագործակցությանը: Եթե Արևմուտքը վերոնշյալ եռյակի աճող ազդեցությանը չհակազդի, ապա այն կարող է ընդլայնվել արևելքում՝ Խաղաղ օվկիանոսից մինչև արևմուտքում գտնվող Միջերկրական ծով՝ ձևավորելով նոր աշխարհակարգի ազդեցիկ բևեռը: Աշխարհաքաղաքական մրցակցության ներկա դարաշրջանում Թուրքիային, որը կայացած տարածաշրջանային տերություն է, կարելի է բնութագրել որպես «ճոճվող պետություն»: Չնայած այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն գաղափարապես չի հարում ոչ Արևմուտքին, ոչ էլ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռյակին: Ինչպես շատ այլ տարածաշրջանային և միջին տերություններ, Անկարան ակտիվորեն պաշտպանում է իր խաղադրույքները՝ պահպանելով տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական կապեր երկու բևեռների միջև: Սակայն Թուրքիան ունի իր օրակարգը, որը չի ենթադրում ենթակայություն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին։ Հետևաբար, Արևմուտքի շահերից է բխում օգնել Թուրքիայի ծրագրերին՝ թյուրական պետությունների միավորմամբ դառնալ հակակշիռ Մոսկվա-Պեկին-Թեհրան առանցքին։ Նման քաղաքականության անբաժանելի մասը պետք է լինի թյուրքական աշխարհի աճող միավորմանն աջակցությունն ու զարգացումը և Կասպից ծովի արևելքում և արևմուտքում տեղակայված պետությունների ավելի սերտ համագործակցությունը եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ: Այդ նպատակով արևմտյան տերությունները մեծացնում են աջակցությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Այս համառոտ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ճիշտ են Հայաստանում տարածված այն համոզմունքները, որ Փաշինյանի և իր շրջապատի համար իշխանության զավթումն ու այն ամեն գնով պահպանելը խոշոր ուժերի համար ի սկզբանե եղել է հեռանկարային: Այն պետք է ամեն գնով հանձներ Արցախն Ադրբեջանին, ամեն գնով պետք է «խաղաղություն» կառուցի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն գնով կտրի Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը՝ բացելով Թուրքիայի ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, ամեն գնով խզի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այլն: Այս ամենից դժվար չէ կռահել, թե արդյունքում որ պետություններն են հայտնվելու շահեկան վիճակում, և որ պետությունն է կանգնել գոյաբանական վտանգի առջև, որից միակ ելքը կարող է լինել ՀՀ-ում իշխանության փոփոխությունը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով արդարացիորեն ասել է, որ 2018թ. ինքն իշխանությունը չի հանձնել Նիկոլին, այլ պարտվել է խոշոր ուժերի (խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտների): Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»:


Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել. Արտակ Զաքարյան

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր...

15:03

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Աշոտյան

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել...

14:58

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ փոխնախարար

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ...

14:04

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան...

13:29

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի...

11:01

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան...

10:14

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

09:48

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

09:22

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ նախարարը՝ Նիդերլանդներում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ...

09:03

Զելենսկին ժամանեց Երևան

Զելենսկին ժամանեց Երևան

20:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

20:46

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

20:36

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող...

20:19

Մակրոնը ժամանեց Հայաստան

Մակրոնը ժամանեց Հայաստան

20:12

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը...

19:03

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

15:00

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների...

19:55

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

19:30

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր...

19:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44