«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը` սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավին կհավաքի Սեւանի կառավարական ամառանոցում, որտեղ կուտեն-կխմեն եւ կքննարկեն անելիքները: Նա անբռնազբոս միջավայրում գնահատականներ կտա կառավարության եւ օրենսդիրի գործունեությանը, ինստրուկտաժ կանի առաջիկա անելիքների մասով ու կճանապարհի դեպի քաղաքական աշուն։ Մեր տեղեկություններով՝ հավաքը նախատեսել էին դեռ հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատանքի ավարտից հետո, ինչպես անցած տարի, բայց ներքաղաքական անհանգիստ վիճակով եւ հատկապես սրբազան պայքարով պայմանավորված` հետաձգվել էր։ Ի դեպ, ՔՊ-ականները չարախնդում են, որ իրենց հաշվին հերթական քեֆն են անում՝ անցած անգամ յուրաքանչյուրը 20 հազար դրամ է «քցվել» Սեւանում հավաքվելու համար։ Իբրեւ թե բյուջեից կուսակցական ծախսերը չեն ֆինանսավորում, բայց բոլորը հասկանում են, ինչպես Փաշինյանն է ասում` փողը երբեք շատ չի լինում: Իսկ ուրբաթ օրը խմբակցության նիստ է նշանակված։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն էլ «Հայաստան» խմբակցությանն էր տարել Բյուրական՝ արտագնա նիստում քննարկելու առաջիկա անելիքները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմն ասում է՝ հավաքներ չեն անում, ամենօրյա ռեժիմով քննարկում են իրենց անելիքները»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45