ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ` բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին: Սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին: Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։ Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն: Մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով: Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա: Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»: Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը. Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են որ այն դառնա «Խաղաղության COP» Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին նույնպես թույլատրվի մասնակցել դրանց»։
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02