VOAnews-ը գրում է. Դոնալդ Թրամփին հաջողվել էր զարմացնել դաշնակիցներին եւ փորձագետներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ պետություններին Ռուսաստանից միայն այն դեպքում, եթե այդ երկրները կատարեն իրենց «արդար ներդրումը»: Վերլուծաբան Քրիսթին Չենգի կարծիքով, նման մոտեցումը վտանգավոր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար.
«Նա կասկածի տակ է դնում դաշինքի գլխավոր հիմքը եւ նույնիսկ նման հարցը վիճարկելու գաղափարը իմ կարծիքով սարսափեցնում է շատերին, հատկապես՝ եվրոպական երկրներում»:
Վերլուծաբանների խոսքով սակայն, վիճահարույց է ոչ միայն ընտրություններում հաղթած թեկնածուի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Թրամփի՝ աղմուկ բարձրացրած հայտարարությունները կանանց հասցեին կարող են անհարմար պահեր ստեղծեն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ հանդիպումների ընթացքում, նշում է Քրիսթին Չենգը: Վերլուծաբան Մերի Էվանսի կարծիքով՝ կին ղեկավարները կարող են խուսափել Թրամփի հետ հանդիպումից.
«Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կարող է լինել նրանց համար հանդիպում մեկի հետ, ով պատկանում է բոլորովին այլ աշխարհի»:
Միանշանակ է սակայն մեկ բան. Թրամփը, Մեյը եւ Մերքելն ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ երբ հարցը վերաբերում է աշխատանքին, նրանք սառնասիրտ են:
«Կարծում եմ տիկին Մերքելը, ով խառնվածքով ավելի եվրոպացի է ի համեմատ Թերեզա Մեյի, Թրամփին վերաբերվելու է որպես զուտ ամերիկյան ֆենոմենի, այնպես ինչպես ամերիկյան ծագում ունեցող շատ երեւույթների որոնք եւվրոպացիների համար հետաքրքիր, սակայն անսովոր են»:
Իսկ թե ինչ կարող են ՆԱՏՕ-ում ակնկալել արտակարգ հաջորդ նախագահից պարզ կդառնա հաջորդ մի քանի ամիսների ընթացքում:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:15 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02