ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա կապակցությամբ։ Նա ուղերձ է հղել, որում ընդգծել է, որ մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար:
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների՝ բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք է լինի ազատ ու պաշտպանված:
Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար:
Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։
Կարևորում եմ Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
12:35
12:15
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02