Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է։ «Бюллетень кинопрокатчика»-ն հայտնում է, որ մի շարք մասնագիտական ռեսուրսներ, որոնք ներգրավված են մրցանակաբաշխության սեզոնի կանխատեսման մեջ, ֆիլմը համարում են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» գլխավոր հավակնորդը:
Գազետա.ռու-ն գրում է, որ Gold Derby պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ առաջին տեղում է և հաղթելու ամենաբարձր հավանականությունն ունի։
«Օսկար»-ի հաղթող ֆիլմերը կանխատեսող The Gatecrashers and Variety խումբը նույնպես «Anora»-ն պոտենցիալ հաղթող է համարում:
Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 17-ին, իսկ բուն արարողությունը կկայանա Dolby Theatre-ում մարտի 2-ին։
Ֆիլմի գլխավոր դերերում նաև հայ դերասան կա՝ Կարեն Կարագուլյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Եվս մեկ հայ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը խաղացել է ֆիլմում։
Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է։ Նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Ի դեպ, Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։
Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ «դու նման ես իմ 18-ամյա դստերը»: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։
«Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:
![]()



![]()
.jpg)
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02