«1/100.000 չափերով քարտեզի վրա մատիտի գիծը գետնի վրա ունի 100 մետր լայնություն։ Օպտիմիզացիայի իմաստը կայանում է նրանում, որ եթե դուք այսօր լիազորեք՝ հնարավոր է կիրառել, եթե ոչ՝ հնարավոր չէ, որովհետև երբ մենք Տավուշի մարզում սահմանի գիծը վերականգնել ենք, 100 մետրի շրջանակում որևէ օպտիմիզացիա տեղի չի ունեցել, գիծն անցել է 100 մետրի մեջտեղով՝ 50 մ այս կողմից և 50 մ այն կողմից»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ Կիրանցում բնակչության շահերը պաշտպանելու համար օպտիմիզացիայի ինստիտուտը պետք էր կիրառել՝ փոխադարձ համաձայնությամբ, որը պետք է ամրագրվի միջպետական համաձայնագրով։ «Այս իմաստով կանոնակարգը միակ փաստաթուղթը չէ, կամ բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է»,-հայտարարեց Գրիգորյանը։ Մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը արձանագրեց, որ համաձայն կանոնակարգի ՀՀ և ԱՀ միջև ծագած հնարավոր վեճերի լուծման տեքստը պետք է լինի ռուսերեն լեզվով, սակայն պատգամավորներին բաժանված է միայն հայերեն տարբերակը։ «Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուը չլինի, դետալների շուրջ քննարկումներն անիմաստ են»,- ասաց Ռոստամյանը և հարցրեց, թե ինչու է Հայաստանը շտապում վավերացնել աշխատակարգը, քանի որ հնարավոր է Ադրբեջանը վերջին հաշվով չվավերացնի այն։ Մհեր Գրիգորյանը հայտնեց, թե չունի մտավախություն, որ ադրբեջանական կողմը կձգձգի և չի վավերացնի այն, քանի որ պատճառները չի տեսնում, բայց այդ դեպքում էլ վերջին հաշվով կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ երկրենրը փոխանակվեն ծանուցումների բնօրինակներով: «Եթե վավերացման գործընթացը չավարտվի, երկրներից մեկի կողմից վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ապա ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա և պրոցեսը կընդհատվի»,- ասաց Գրիգորյանը։
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
09:24 27.08.26
09:42 27.08.26
11:02 27.08.26
12:13 27.08.26
11:14 27.08.26
11:25 27.08.26
09:06 27.08.26
10:04 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02