Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպի մասին Aysor.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ «Միջադեպի օրը մեր պատգամավորներից մեկի սենյակում էինք, ձայներ էին լսվում, հստակ հասկանալի էր, որ Ալեն Սիմոնյանն է գոռգոռում, նաև հստակ էր, որ վիրավորում է դիմացինին, մենք միայն հետո տեղեկացանք, որ լրագրող Վահե Մակարյանն է եղել միջադեպի կողմը։
Ես, իսկապես, չեմ հիշում, որ մեր երկրի պատմության մեջ ԱԺ որևէ նախագահ նման պատմությունների մեջ հայտնված լինի, նման վարքագիծ ցուցաբերած լինի։ Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա, այսինքն՝ գործ ունենք հատակից ներքև իջած մարդու հետ»։ Պատգամավորն ընդգծում է՝ այս և նմանատիպ միջադեպերն անպատժելիության, բացարձակ իշխանության հետևանք են։ «Մենք պարբերաբար իշխանության ներկայացուցիչների կողմից տեսնում ենք նյարդային վարքագիծ, հարց է առաջանում՝ արտաքուստ ինքնավստահ թվացող իշխանության ներկայացուցիչները, որ անդադար հայտարարում են, թե իրենք որևէ հանցանք չեն գործել, ներքին խնդիրներ չունեն, թե իրենց օրակարգերն անխափան առաջ են տանում, ինչո՞ւ են տասնյակ թիկնապահներով շրջում և դեռ տասնյակ թիկնապահներով շրջապատված լինելով հանդերձ՝ վախվորած իրենց շուրջն են նայում, ինչո՞ւ են այդքան ջղաձգված, ինչո՞ւ են պարզ իրավիճակները դարձնում կոնֆլիկտային։ Իշխանության ներկայացուցիչներին, գուցե, հենց հիմա պատասխանատվությունը հեռու է թվում, բայց իրենք բոլորիցս լավ գիտեն՝ ինչ են արել և ստիպված են դրա հետ ապրել»։ Քրիստինե Վարդանյանի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական աղմկահարույց միջադեպի հարցն անգամ Էթիկայի հանձնաժողով չպիտի հասնի. ԱԺ նախագահը պետք է պարզապես հրաժարական տա։ «Դեռ ավելի վաղ պետք է հրաժարական տված լիներ։ Էթիկայի հանձնաժողովում մեծամասնություն պիտի ձևավորեն ՔՊ-ականները, իրե՞նք պիտի քննեն Ալեն Սիմոնյանի վարքը, մենք պիտի արձանագրենք, որ սա նորմ է իրենց ամբողջ ֆրակցիայի համար։ ՔՊ-ն որևէ խնդիր չի տեսնում Ալեն Սիմոնյանի վարքագծում, հետևաբար, կիսում է նաև ամբողջ պատասխանատվությունը»։
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
09:24 27.08.26
09:42 27.08.26
11:02 27.08.26
11:14 27.08.26
11:25 27.08.26
12:13 27.08.26
09:06 27.08.26
10:04 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02