«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թ.-ի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ: 2023 թ.-ից մեկնարկած դպրոցների տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը: Դպրոցների տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կա՛մ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու, կա՛մ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին: Երբեմն հարցազրույցի ժամանակ անցողիկ ձայներ հավաքած հավակնորդները լիարժեք կարողություններ և հմտություններ չեն կարողանում դրսևորել, բայց մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանանում՝ հնարավորություն ստանալով տնօրեն նշանակվելու: Երբեմն անցողիկ շեմը հաղթահարած հավակնորդները գյուղական բնակավայրերի ուսհաստատությունների թափուր տեղի համար դիմած անձինք են, որտեղ տնօրենի տեղը տևական ժամանակ թափուր է մնում՝ այլ հավակնորդ չլինելու կամ բավարար կարողություններ ունեցող անձ չլինելու դեպքում: Կարգի կիրարկման ընթացքում պարզ է դարձել, որ երբեմն առկա են զարգացման ծրագրերի բովանդակության, փորձաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկության փոխանցման դեպքեր, ինչը հակասում է ընթացակարգի նպատակներին: Խնդիրների կարգավորման և ոլորտում արդար մրցակցության և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով այս նախագծով առաջարկվում են մի քանի մեխանիզմներ: Օրինակ՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է: Կամ՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցը երկու անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը: Քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացություն ունենալու դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է: Փորձաշրջանի ավարտին ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը: Փորձաշրջանն անցած կհամարվի 20 և ավելի միավոր ստացած տնօրենը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03