Պետերբուրգի Պետրոգրադյան շրջանի դատարանը ձերբակալել է Նատալյա Կոլեսնիկովայի՝ լրագրող Ալեքսանդր Նեւզորովի զոքանչի բնակարանը, տեղեկացրել է Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդեւան։
Բնակարանը ձերբակալել են որպես Կոլեսնիկովայի եւ լրագրողի կնոջ՝ Լիդիա Նեւզորովայի դեմ դատախազության հայցի գծով ապահովիչ միջոց։ Հայցից հետեւում է, որ Նեւզորովան բնակարանը վաճառել է մորը։ Դատախազությունը պահանջում է «առքուվաճառքի գործարքը կեղծ համարել, բնակարանը վերադարձնել Նեւզորովային, ինչից հետո գույքը հանձնել պետությանը որպես եկամուտ», ասել է Լեբեդեւան։ Նախնական դատական նիստը նշանակված է դեկտեմբերին։ Ալեքսանդր եւ Լիդիա Նեւզորովները Ռուսաստանից հեռացել են ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո։ Ուկրաինայի ՆԳՆ-ում 2022թ. հունիսին տեղեկացրել էին, որ Նեւզորով ամուսինները ստացել են ուկրաինական քաղաքացիություն, նշվել է, որ «երկրի առջեւ ունեցած նշանակալի վաստակի համար»։ Ռուսաստանում Նեւզորովները հայտարարված են «օտարերկրյա գործակալներ»։ 2023թ. փետրվարին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով Նեւզորովին դատապարտել է ութ տարվա ազատազրկման ռուսական բանակի մասին «ֆեյքերի» գործով։ Առիթ են ծառայել լրագրողի հրապարակումները, որոնցում ասվում էր ռուս զինվորականների կողմից Մարիուպոլի ծննդատան գնդակոծման եւ Բուչայի խաղաղ բնակիչների սպանության մասին։ Հուլիսին Պետերբուրգի դատարանը Նեւզորովին եւ նրա կնոջը՝ Լիդիային հայտարարել է «ծայրահեղական միավորում»։ Նրանց գույքը Ռուսաստանում որոշել են հանձնել պետությանը։
17:36
17:28
17:13
16:52
16:37
16:23
16:09
15:55
15:36
15:28
15:12
14:56
14:37
14:22
14:08
13:55
13:37
13:18
13:02
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14