Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի շրջանակներում նախագահը Ժնևում կմասնակցի «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA FORUM) ֆորումի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով: Կռան Մոնտանա ֆորումը շվեյցարական միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986թ. Ժան-Պասկալ Դելամուրազի (Շվեյցարիայի Համադաշնության 1989 և 1996թթ. նախագաh, պաշտպանության և էկոնոմիկայի նախկին նախարար), Ժան-Պոլ Կարտերոնի և Լիխտենշտեյնի արքայազնի կողմից: Ֆորումի նպատակն է նպաստել տարբեր երկրների կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքական գործիչների միջև ուղիղ կապի հաստատմանը, ինչպես նաև ապահովել կայունության, արդարության և անվտանգության բարձր մակարդակ: Այն կարևորում է հատկապես միջազգային երկխոսության և համագործակցության զարգացումը: Ընթացիկ տարվա բացառիկ նստաշրջանը նվիրված է «Անվտանգություն և միջազգային հարաբերություններ, տնտեսական զարգացում, գործարարություն և ներդրումներ» թեմային: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահի հանդիպումներն Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի և բարձրաստիճան այլ գործընկերների հետ:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03