Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։
Նիստի ընթացքում հարցաքննվողից՝ փորձաքննությունների ազգային բյուրոյի տեսաձայնագրային փորձատեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանից, տուժող կողմը հետաքրքրվեց,թե մեկ օրվա ընթացքում տվել է եզրակացություն, ինչո՞ւմն է կայանում այս հապճեպ լուծումը, որևէ ճնշում գործադրվե՞լ է։ Ի պատասխան, հարցաքննվողն ասաց․ «Որևէ ճնշում չի եղել, երկար աշխատելու արդյունքում տրվել է եզրակացությունը»։ Նա նշեց, որ տարբեր դիրքորերով տեսախցիկները ֆիքսել են և ամբողջական պատկերով տեսանյութ կա։ «Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել»,- ասաց Քոչարյանը Դատավորը հետաքրքրվեց, թե սխալմունքներ հետազոտության մեջ առկա լինո՞ւմ է, թե՝ ոչ։ «Խոսքը վերաբերում է արագությանը։Կամերայի դիրքը կապ չունի, եթե մեքենան գտնվում է այդտեղ, ուրեմն դրա մոտակայքում ֆիքսված չափորոշիչին հնարավորինս մոտ տարածքում է գտնվում։ Չնչին շեղումներ կարող են լինել, բայց էական ազդեցություն չի կարող ունենալ հաշվարկների վրա»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
21:11 25.08.26
19:04 25.08.26
19:44 25.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02