«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիեւի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ժամանակ էյֆորիկ տրամադրության մեջ են եղել` խանդավառությամբ են պատմել հանդիպումից: Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ մի շարք հարցերի շուրջ կարեւոր քննարկումներ է ունեցել, անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, ինչն ամենից շատ է ոգեւորել թե՛ Փաշինյանին, թե՛ Արարատ Միրզոյանին, եւ նրանք ՔՊ-ականներին վստահեցրել են՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը մոտ ապագայում կծաղկի տնտեսապես, եւ մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։ Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Եվ որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկել երկաթգծի վերանորոգման ուղղությամբ: Այս մասին հրապարակավ խոսել էին նաեւ որոշ ՔՊ-ականներ։ ԱԳՆ մեր աղբյուրներից, սակայն, իմացանք, որ այս նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին», եւ ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ: Թե որն է պատճառը` կան ընդամենը ենթադրություններ, որ Ադրբեջանը կողմ է ռուսական վերահսկողությանը, որ հետո ցամաքային կապի դեպքում էլ նույն վերահսկողությունը լինի` անվտանգությունն ապահովողը ռուսները լինեն։ Բացի այդ, Ալիեւը, Փաշինյանի պես, չի փորձում «թռնել Պուտինի գլխից», հատկապես որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռեւս չեղարկված չէ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:52
14:39
14:17
14:04
13:47
13:22
13:04
12:45
12:23
12:09
11:52
11:34
11:12
10:55
10:27
09:47
09:26
09:05
15:30
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27
09:15
09:02
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56