ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում, հայտնում են ԱԺ-ից։ Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով՝ առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ: Ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա: Պատգամավորի դիտարկմամբ դրանց սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչեւ 18 տարեկան անձանց եւ սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նաեւ արգելել մինչեւ 18 տարեկան անձանց համար ալկոհոլային խմիչքների վաճառքը: Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով Կառավարության առաջարկը, նշել է, որ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են օրենքի նախագծի ընդունումը: Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02