ՄԱԿ-ի Պաղեստինցիների օգնության գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ դադարեցնում է մատակարարումները Իսրայելի և Գազայի միջև հիմնական անցակետով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է BBC-ն: Գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ վերջին երկու ավտոշարասյուները թալանվել են զինված խմբավորումների կողմից Քերեմ Շալոմ անցակետի մոտ և Իսրայելին կոչ է արել պահպանել օրենքն ու կարգը: Իսրայելն, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ նպաստում է Գազա մարդասիրական օգնության առաքմանը և ՀԱՄԱՍ-ին է մեղադրել մատակարարումները որսալու և կողոպտելու մեջ: Քերեմ Շալոմը Գազայի ավելի քան երկու միլիոն բնակիչներին օգնություն հասցնելու հիմնական ուղին է, որոնք, ինչպես ՄԱԿ-ը զգուշացրել է, սովի շեմին են: Հանցավոր խմբավորումները վերջին շաբաթների ընթացքում առավել մեծ գողություններ են իրականացրել, ինչը մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների վկայությամբ, ներկայումս հիմնական խոչընդոտն է մատակարարումների բաշխման համար: Նոյեմբերի 16-ին 109 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը սնունդ էր տեղափոխում, հարձակման էր ենթարկվել դիմակավորված անձանց կողմից, որոնք թիրախի տակ էին պահել վարորդներին, ապա գողացել 97 բեռնատար: Մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները և տեղի բնակիչները նաև պնդում են, որ զինված մարդիկ գործում են Իսրայելի պաշտպանության բանակի տեսադաշտում՝ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին գտնվող արգելված գոտում: Հայտարարելով մատակարարումների դադարեցման մասին՝ Լազարինին ասել է, որ անցակետից տանող ճանապարհը «ամիսներ շարունակ անապահով է եղել»՝ վկայակոչելով շաբաթ օրը ևս հինգ բեռնատարների առևանգման դեպքը, և անցյալ ամիս տեղի ունեցած միջադեպը:
14:52
14:39
14:17
14:04
13:47
13:22
13:04
12:45
12:23
12:09
11:52
11:34
11:12
10:55
10:27
09:47
09:26
09:05
15:30
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02
09:56
09:48
09:38
09:27
09:15
09:02
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56