Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը, որը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում:
«Սիրելի՛ երկրպագուներ, Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Ինչպես արդեն գիտեք՝ որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, որը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով, հաջողություններով և հիասթափություններով, դժվարություններով և հաղթանակներով, մշտական պայքարով և նվաճումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երկար տարիների ընթացքում ինձ մարզած բոլոր մարզիչներին՝ առաջինից մինչև վերջինը: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան եմ սովորել՝ որպես ֆուտբոլիստ և մարդ: Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, առանց որոնց չէի ունենա իմ ձեռքբերումների նույնիսկ կեսը: Ինչպես ակումբներում, այնպես էլ ազգային հավաքականում խաղացել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, որոնցից շատերի հետ ձևավորվել է ընկերություն նաև խաղադաշտից դուրս: Ազգային հավաքականում խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ինչ-որ չափով նպաստել մեր թիմի հաղթանակներին: Ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն ամենայուրահատուկ զգացողությունն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Ամբողջ կարիերայիս ընթացքում և մինչև վերջ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և ջերմությունը: Հուսով եմ ու նաև վստահ, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ: Ուրախ կլինեմ հետագայում ևս նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը: Կհանդիպենք»,- գրել է Գրիգորյանը: Գրիգորյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, եվրագավաթներում բոլորից շատ հանդիպումներ (53) անցկացրած հայ ֆուտբոլիստն է, Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած երրորդ ֆուտբոլիստն է, 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստն է, հինգերորդը՝ պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղեր անցկացրած հայ ֆուտբոլիստների մեջ: Նա նաև 51 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
16:08 24.08.26
20:04 25.08.26
16:15 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02