Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր համագործակցությունը: Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը: Վերջին ժամանակաշրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ավստրիային, Ավստրիայի իշխանություններին այն աջակցության համար, որ ցուցաբերել է Հայաստանին»,- ասել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև հարաբերություններն ի սկզբանե, 1992 թվականից ի վեր, բարեկամական են եղել և ինչպես ճշմարտացիորեն նշեցիք վերջին տարիներին լրացուցիչ դրական դինամիկա և զարգացում է գրանցվել դրանցում»,- ասել է դեսպանը: Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության ձևաչափերով: Առանձնահատուկ կերպով շեշտվել է Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գնահատելի գործունեության կարևոր դերակատարությունն ու նշանակությունը: Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթամշակութային փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին: Կողմերը դրական են գնահատել երկրների միջև տարբեր մակարդակներում արդյունավետ շփումներն ու փոխայցելությունները, որոնք նոր խթան են հանդիսանում տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցության ամրապնդման համար:
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
12:35
12:15
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02