Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան: «Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրան, ենթարկվում է սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ: Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,- գրել է կայքը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ 46 երթուղին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ, այդ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերությունը։ «Եթե անգամ վարորդը խմած է եղել, քաղաքապետարանն այդ մասով լիազորություն չունի։ Մեր գործառույթն իրենց մասով հետևյալն է՝ վերահսկել, որպեսզի պատշաճ սպասարկում իրականացնեն։ Օրենքով մասնավոր երթուղին պետք է իր բուժակն ունենա, վարորդները սթափ են, թե ոչ, այսպես ասած, գծատիրոջ ֆունկցիան է։ Մենք այդ դեպքի մասին տեղեկացել ենք։ Որպես պատասխանատու ստորաբաժանում, որը մասնավոր երթուղիների հետ է զբաղվում, «Երևանտրանս» ՓԲԸ-ն է, իրենց հետ խոսել եմ, պետք է համապատասխան գրագրություն ապահովեն, որպեսզի տվյալ մասնավոր ընկերությունը դեպքի մանրամասները ներկայացնի մեզ»,- ասաց Հ.Կոստանյանը։
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
21:11 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02