«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է.
«Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես։ Գուցե, անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։ Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք): Բանկային հաշիվները կալանքի տակ են, և նրանք «սև ցուցակում են»։ Հարգելի քաղաքացի, ուզու՞մ ես մոտ 4 անգամ նվազեցնել այս թիվը, տարաժամկետ վճարելով փակես թեման ու նոր էջից սկսես ֆինանսական պատմությունդ։ Ասեմ՝ ինչ է պետք․ Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դարձիր գրանցված աշխատող (օրինակ՝ ամսական 150,000 դրամ աշխատավարձով) և՝ 1. Բանկը կների տույժ-տուգանքի 80%-ը, և քո նոր պարտքը կդառնա մոտ 450,000 դրամ։ 2. Քո վճարված 20% եկամտահարկը (30,000 դրամ/ամիս), որը դու փաստացի չես էլ ստանում, կառավարությունը կուղղի քո վարկի մարմանը։ 3. ԴԱՀԿ-ն քո մաքուր (հարկված) աշխատավարձից 20%-ը (24,000 դրամ/ամիս) կպահի նոր պարտքի մարման համար։ Արդյունքում՝ Քո վճարելիքը կդառնա մոտ 220,000 դրամ։ Մեկ տարուց էլ քիչ ժամկետում (9-10 ամսում)՝ ամսական մոտ 24,000 դրամ վճարելով, դու կփակես այս էջը։ Ծրագրից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ վարկ վերցրած քաղաքացիները, որոնց 3 տարվա պարտքը այս պահին վստահաբար դարձել նվազագույնը 2 մլն դրամ: Խնդրում եմ հաշվի առնել, որ այս օրինակն ընդհանուր է, և թվերը կախված են վարկի պայմանագրից, տոկոսադրույքից ու աշխատավարձի չափից։ Սակայն փաստն այն է, որ կուտակված պարտքը վերջնարդյունքում մոտ 4 անգամ կնվազի։ Առաջիկայում կտեղեկացնեմ նաև, թե ինչպես ու երբ կարող եք դառնալ ծրագրի շահառու»։
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
21:11 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02