ARM | RUS |

ՀՀ-ն և Թուրքիան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան

20.12.24 | 11:36

ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: «Ձերդ գերազանցություններ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Որպես Գործող նախագահ՝ ջերմորեն ողջունում եմ ձեզ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությանը Լազար Կոմանեսկուի հմուտ ղեկավարությամբ՝ մեր նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Անցած կիսամյակի ընթացքում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո, մենք գործադրել ենք հնարավոր բոլոր ջանքերը՝ ընդգծելու ՍԾՏՀԿ հիմնական կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման կարևորությունը: Շարունակական մարտահրավերների պայմաններում մենք ջանք չենք խնայել՝ խթանելու կառուցողական և ներառական երկխոսությունն ու ամրապնդելու ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և մշակութային կապերը: Մենք աջակցել ենք բաց քաղաքական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու միջոց՝ հանուն ՍԾՏՀԿ անդամ պետությունների կայուն զարգացման և նրանց բնակչության կենսապայմանների բարելավման։ Այս ընթացքում գումարվել է օժանդակ մարմինների շուրջ երեսուն նիստ։ Որպես ՍԾՏՀԿ մշակույթի և տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների աշխատանքային խմբերի համակարգող երկիր, ինչպես նաև ՍԾՏՀԿ զբոսաշրջության համագործակցության աշխատանքային խմբի առաջիկա համակարգող՝ Հայաստանը հետևողականորեն խթանել է այս ոլորտներում անդամ պետությունների միջև արդյունքին միտված համագործակցությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին և տարաձայնություններին, որոնք կարող են գոյություն ունենալ ՍԾՏՀԿ անդամ պետությունների միջև՝ մենք ձգտել ենք նպաստել ակտիվ երկխոսությանը մեր ընդհանուր շահերի գրեթե բոլոր ոլորտներում: Մենք պետք է արձանագրենք նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք կարևոր են այս կազմակերպության գործունեության համար. - ՍԾՏՀԿ անդամ պետություններին հաջողվել է համաձայնության գալ կազմակերպության 2025 ֆինանսական տարվա բյուջեի շուրջ, - բացի ՍԾՏՀԿ 2025 թվականի բյուջեից, համաձայնություն է արձանագրվել Աշխատակազմի կանոնակարգի փոփոխության շուրջ, - Ծրագրերի զարգացման հիմնադրամի ղեկավար կոմիտեն գալիք շրջանում կուսումնասիրի նոր ծրագիր՝ ամրապնդելով ՍԾՏՀԿ ծրագրային գործունեությունը, - ՍԾՏՀԿ Տրոյկան շարունակել է աշխատել և համակարգել ՍԾՏՀԿ ընթացիկ և ապագա աշխատանքները: Հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գործում է ՍԾՏՀԿ-ն՝ սրանք ուղենիշներ են, որոնք չպետք է անտեսվեն: ՍԾՏՀԿ հնարավոր բարեփոխումների համատեքստում անդամ պետությունները կարող են նաև քննարկել նախագահության ժամկետը վեց ամսից մինչև մեկ ամբողջական տարի երկարաձգելու հարցը: Ներկա պայմաններում բավարար կլինի տարին մեկ անգամ հրավիրել արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ ավելի գործնական և արդյունքին միտված քննարկումներով։ Հարգելի՛ գործընկերներ, Ցանկացած նախագահություն կարող է առաջ ընթանալ նույնքան արագ, որքան բոլոր անդամ պետությունները կամ նրանցից մեկը տվյալ կառույցում: ՍԾՏՀ տարածաշրջանը մեծապես տուժել է շարունակվող պատերազմի պատճառով, առկա են բազմաթիվ հակամարտություններ ու տարաձայնություններ: Սրանք կազմակերպության գործունեությանն անմիջականորեն առնչվող խոչընդոտներ են, որոնք հեշտությամբ հաղթահարելի չեն: Հայաստանը՝ որպես նախագահող, անմիջապես զգացել է դրա ազդեցությունը. եղել են պահեր, երբ բախվել ենք դժվարությունների նույնիսկ հանդիպումների օրակարգի հաստատման հարցում: Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, որն առնվազն պետք է դրսևորվի ակտիվ ռազմական գործողությունների բացակայությամբ, տևական հրադադարներով և լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ ջանքերով։ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ: Շարունակական և անկեղծ երկխոսությունը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններում և նախագծերում ներառականության ապահովումը հիմնական նախադրյալներն են գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելու և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման և բարեկեցության հասնելու համար: Փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք առավել քան երբևէ կարիք ունենք բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա մեզ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան, տրանսպորտը և առևտուրը, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առևտրային կարգավորումներ: Բացի դրանից, անհրաժեշտ է խթանել միջմշակութային և մարդկանց միջև շփումները: Առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները: Ամենայն հավանականությամբ տեղյակ եք մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներից։ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոծխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը: Հարգելի՛ գործընկերներ, Բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են: Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար: Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին՝ որպես հաջորդ նախագահող: Շնորհակալ եմ:


Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․ Պեսկով

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․...

18:14

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

18:00

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված...

17:58

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու...

17:37

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական...

17:24

Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների...

16:52

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից...

16:38

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային 3-րդ գիտաժողովը

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային...

16:16

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական...

16:04

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան. վարչապետ

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան....

12:35

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի...

12:15

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ...

11:12

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ. Զաքարյան

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է...

11:03

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան...

10:47

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարել

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն...

10:33

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

10:19

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի...

10:02

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ...

09:45

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․...

09:22

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02