«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աշխատանքից ազատելուց հաշված օրեր անց ձերբակալեցին, ապա տնային կալանք տվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ընդամենը հայտնեցին, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել։ Ծառուկյանի նախկին թիմակից Վահագն Գեւորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ․ դեկտեմբերի 17-ից։ Մինչ այդ նա Աբովյանի քաղաքապետն էր` 2015թ․ ընտրվել էր ԲՀԿ ցուցակով, ապա՝ վերընտրվել, այս անգամ՝ որպես անկուսակցական։ Նրա մտերիմներից մեկի փոխանցմամբ, Գեւորգյանին մեղադրում են թե՛ կոմիտեում հայտնաբերված խախտումների համար, թե՛ քաղաքապետի պաշտոնում` «պաշտոնեական դիրքի չարաշահման»։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի սեղանին է դրել Կոտայքի մարզպետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են Կոտայքի մարզպետարանում 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։ Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների եւ այլնի մասով։»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03