Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը և համապարփակ համագործակցության խորացումը:
Այս համատեքստում կարևոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման և փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության և ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում: «Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը և ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը: Հարևան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը ևս կարևորել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում: «Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարևան պետությունների հետ հարաբերություններում կարևորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական մեծ անցյալ, երկու երկրների և ժողովուրդների միջև կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը: ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը և Գեղամ Մանուկյանը: Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ: Հայ և իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02