«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է սահմանադրական անկախ մարմնի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված, Դատական իշխանությանը նվիրված միջոցառման օրակարգը, որտեղ նշված է, որ ժամը 12:15-ին պետք է 5 րոպեանոց ելույթով հանդես գա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ հունվարի 8-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ նախագահը հունվարի 8-14-ը լինելու է ամենամյա արձակուրդում: Այսինքն՝ ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը չի տիրապետում իրավիճակին եւ անգամ չի հանձնարարել ճշտել պետական պաշտոնյաների գրասենյակից՝ նրանք կմասնակցե՞ն միջոցառմանը, հաստատվե՞լ է նրանց ելույթը, թե՞ ոչ: Սա ուղիղ գնահատական է ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ եւ փաստում է, թե որքան են նրանք կտրված իրականությունից եւ որքան կախված՝ իշխանությունից: Անգամ հարկ չեն համարել միջոցառմանը չմասնակցող ԱԺ նախագահի անունը հանել օրակարգից: Ի դեպ, թերեւս պատմության մեջ առաջին անգամ է, որ դատական իշխանության կողմից կամ դատաիրավական ոլորտում կազմակերպվում է միջոցառում, որտեղ հրավիրված չեն փաստաբանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը չի հրավիրվել ու չի մասնակցել միջոցառմանը: Փաստաբանների պալատից փորձեցինք պարզել` ինչու։ Ի պատասխան` աշխատակազմից միայն հայտնեցին, որ պաշտոնապես հրավեր չեն ստացել։ Սա ակնհայտ խտրական վերաբերմունք է, որը երբեք չի դրսեւորվել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03