«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73Ն որոշման մեջ: Ներկայում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է: Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ներքին գործերի նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարն այն է, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն: Իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ծառայության անցնելու անհրաժեշտ նախադրյալ: Սա հաշվի առնելով՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնելու գործող տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության համապատասխան պաշտոնները: Նախագծով սահմանվում է միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորման նոր ժամկետ՝ 1 տարի 6 ամիս: Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Այս նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի 6 ամիս ժամկետ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:29
17:28
17:12
16:45
16:34
16:18
15:56
15:45
15:28
15:18
14:53
14:36
14:21
14:04
13:55
13:15
12:57
12:45
12:35
11:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02
09:38
09:26
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:23
09:15
09:02
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32