Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) փրկարար թիմը հաջողությամբ իրականացրել է բարդ վերականգնողական աշխատանք՝ Չալո և Լեքսի անունով երկու վայրի գորշ արջերին վերադարձնելով բնություն: Ծրագիրը փորձարարական է, իրականացվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և միջազգային մասնագիտական խմբերի համակարգմամբ: Այն բացառիկներից է աշխարհում։ Արջերն առանց մայրական խնամքի հայտնվել էին FPWC փրկարար կենտրոնում, որտեղ ավելի քան մեկ տարի գտնվել են մասնագետների անընդհատ վերահսկողության ներքո: Վերականգնման գործընթացում կիրառվել է մասնագիտական առաջադեմ փորձ՝ ուղղված կենդանիների լիարժեք ինտեգրմանը: Վերադարձի որոշումը կայացվել է փորձագետների խմբի բազմակողմանի գնահատումից հետո, համոզվելով, որ արջերը լիովին պատրաստ են: Հատուկ անցկացված գործողության շրջանակում FPWC փրկարար թիմն արջերին վերադարձրել է բնական միջավայր: Կենդանիներն ունեն նաև արբանյակային հետագծման հատուկ տվիչներ, որոնք թույլ են տալիս մասնագետներին շարունակաբար հետևել նրանց տեղաշարժին և անվտանգությանը: Այս նախագիծը կարող է դառնալ վերականգնման հաջողված մոդել և լավագույն փորձ՝ Հայաստանի և ավելի լայն՝ Կովկասյան տարածաշրջանի վայրի բնության պահպանման գործում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություններից է Հայաստանում։ Հիմնադրամի կողմից ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը։ Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ստացել անհրաժեշտ օգնություն։ Հիմնադրամի գործընկերն է Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR), որը համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը հանդիսանում է FPWC-ի ռազմավարական գործընկերը՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02