«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին: Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված: Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Նաև ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն են հայտարարել մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով: Այսպիսով՝ դեռ այս պատկերն է տվյալ պահի դրությամբ, որը կարող է փոխվել, քանի որ առաջադրման մտադրություններ ունեն շատերը, բայց չգիտեն՝ ում հետ, ինչպես: Իսկ ինչ է մտածում իշխանությունը: Քանի որ ՔՊ ներսում լարված վիճակ է, Սարիկ Մինասյանի դեմ աշխատում է Գյումրու կուսակցականների մի թև, մարզային իշխանությունը, ուստի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախ պետք է ներսում հաղթահարի մրցակցությունը: Թեեւ նրան ասվել է, թե «ամեն ինչ կարվի, հանգիստ», բայց իրականում խնդիրներ կան: Վարդան Ղուկասյանի հայտվելը լուրջ խնդիր է մասնակիցների համար, քանի որ նա Գյումրիում ունի ռեալ ձայներ: Որքան էլ փորձ է արվում կապել նրան «կրիմինալի» հետ, այնուամենայնիվ, Ղուկասյանը ձայներ ունի: Ձայներ ունի նաև Մարտուն Գրիգորյանը, որը ոխերիմ հարաբերությունների մեջ է Ղուկասյանների հետ: Նրանց թշնամությունը տարիների պատմություն ունի: Ռուբեն Մխիթարյանը հաջորդն է այս ցուցակում, քանի որ «թարմ մարդ» է քաղաքականության մեջ ու քաղաքային կյանքում: Ինչ կլինի մյուս ուժերի դեպքում, ով ում կմիանա՝ բարդ է ասել: Ու սա նշանակում է, որ Գյումրին երկար ժամանակ չի ունենա քաղաքապետ, քանի որ դժվար է պատկերացնել, թե նշվածներից ով կմիանա ՔՊ-ին, որը դարձել է «ամոթ» այդ քաղաքում: Միաժամանակ բարդ է ասել, թե իշխանությունը ում վրա ինչ ճնշումներ կբանեցնի` Մամիկոն Ասլանյանի վանաձորյան օրինակով: Միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել այդ ընտրությունները, որ քարոզարշավը տանի այդ ուղղությամբ: «Թե՞ ուզում եք նորից կրակոցներ ու սպանություն լինի, եթե չեք ուզում, ընտրեք ՔՊ-ին». սա է լինելու ՔՊ խաղաթուղթը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44