Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել։ Գործը վարած իրավաբանների թիմը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը վերջնական է դարձել․ Ադրբեջանի դիվանագիտական բողոքներն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձն արդյունք չի տվել։ Մեր գնահատմամբ՝ այս արդյունքը կարևոր իրավական հենարան է զինված հակամարտությունների ընթացքում տուժած անձանց և նրանց ընտանիքների պաշտպանության համար։ 2026 թվականի նոյեմբերի 2-ին Մեծ պալատի հինգ դատավորներից բաղկացած կազմը մերժել է «Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը Մեծ պալատ փոխանցելու՝ Ադրբեջանի կառավարության դիմումը։ Այդպիսով, Դատարանի՝ 2026 թվականի հունիսի 18-ի վճիռը դարձել է վերջնական և պարտադիր կատարման։ Դիմումատուները զինծառայողի ծնողներն ու քույրն են, որոնք ՄԻԵԴ էին դիմել 2016 թվականի ապրիլի 13-ին։
Նրանց շահերը ներկայացրել է մեր իրավաբանական թիմը՝ հանձինս Արա Ղազարյանի, Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Արտակ Զեյնալյանի, Հասմիկ Հարությունյանի և Սիրանուշ Սահակյանի։ Վիրավոր և անպաշտպան զինծառայողի խոշտանգումն ու սպանությունը չեն կարող արդարացվել պատերազմով։ Դատարանը հաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը և ճանաչել նաև ընտանիքի անդամների սեփական իրավունքների խախտումը։ Ադրբեջանի ժխտումներն ու Մեծ Պալատին ուղղված բողոքը չեն փոխել այս արդյունքը։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշի մերձակայքում մայոր Հ. Թ.-ի զինվորական մեքենան հայտնվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման տակ։ Նա վիրավորվել էր և այլևս չէր կարողացել ինքնուրույն տեղաշարժվել կամ պաշտպանվել։ Դատարանը հաստատել է, որ այդ վիճակում ադրբեջանցի զինծառայողները նրան խոշտանգել և սպանել են գլխատման եղանակով։ Արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումներ։ Դատարանը նաև առանձին գնահատել է ընտանիքի տառապանքը։ Հարազատի դաժան սպանությունը, մարմնի խեղումը և մարմնի բացակայող մասերը հետ ստանալու ու պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու անհնարինությունը ծնողների և քրոջ համար առաջացրել էին ծանր ու շարունակական հոգեկան տառապանք։ Այս հանգամանքներում Դատարանը ճանաչել է նաև նրանց իրավունքների խախտումը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառով։ Ադրբեջանը փորձել է հերքել իր զինծառայողների ներգրավվածությունը և բացառել իր պատասխանատվությունը՝ վկայակոչելով տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Դատարանը հաստատել է, որ զինծառայողը գտնվել է ադրբեջանական ուժերի փաստացի իշխանության ու վերահսկողության ներքո։ Ադրբեջանի վարկածին հակասել են նաև հենց ադրբեջանական պաշտոնական հայտարարություններն ու հրապարակված տեսանյութերը։ Մերժվել է նաև այն առարկությունը, թե ընտանիքը նախ պետք է դիմեր ադրբեջանական իշխանություններին․ Դատարանը հաշվի է առել հայ դիմումատուների համար առկա գործնական և համակարգային խոչընդոտները և արձանագրել, որ Ադրբեջանը չի ապահովում էթնիկ հայերի համար իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց։ Վճռի հրապարակումից հետո Ադրբեջանն իր դժգոհությունն էր արտահայտել նաև դիվանագիտական մակարդակում։ 2026 թվականի հունիսի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանական կողմը վճիռը որակել է անարդար և կողմնակալ՝ առարկելով, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանման և դրա մարմիններին վերաբերող ձևակերպումների դեմ։ Ադրբեջանի դժգոհությունն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձը չեն փոխել գործի վերջնական իրավական և արդար արդյունքը։ Վերջնական վճռի կատարումը վերահսկելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն»։
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
17:02 03.11.26
19:00 03.11.26
20:03 03.11.26
19:55 03.11.26
20:10 03.11.26
09:02 03.11.26
09:19 03.11.26
09:45 03.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02