Երևանում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում, անցկացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային փորձագիտական աշխատաժողով։ Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի շարունակական բարեփոխումների գործնական իրականացմանը՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր բացման խոսքում կարևորել է Եվրոպական միության աջակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը՝ ընդգծելով էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, էներգիայի կուտակման համակարգերի կարգավորման և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների համատեքստում։ «Մեզ համար հատկապես կարևոր է ապահովել, որ միջազգային լավագույն փորձը ոչ միայն ուսումնասիրվի, այլև համապատասխանեցվի Հայաստանի առանձնահատկություններին ու կարիքներին՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների գործնական և հետևողական իրականացումը։
Միաժամանակ, էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու դրանց արդյունավետ կարգավորումը կարևոր նշանակություն ունեն վերականգնվող էներգիայի ինտեգրման և էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի, հայաստանյան գրասենյակի մշտական փորձագետ Արմին Բյումը։ Նա կարևորել է ԵՄ-ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Հանձնաժողովի առանցքային դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների գործընթացում։ Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող փորձագիտական և տեխնիկական համագործակցությունը նպաստում է եվրոպական փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու էներգետիկ ոլորտի բարեփոխումների առաջմղմանը։ Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հունգարիայից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի պետական կառույցների և ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում հունգարացի և միջազգային մասնագետները ներկայացնում են Հունգարիայի և Եվրամիության փորձը էլեկտրաէներգետիկայի շուկայի կարգավորման ու կառավարման տարբեր ուղղություններով՝ անդրադառնալով կիրառվող կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի պայմաններում դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, շուկայական գործառնությունների և հավասարակշռման մեխանիզմների, էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի կարգավորման, էներգետիկայի ոլորտի ինստիտուցիոնալ կազմակերպման և կարողությունների զարգացման, կարգավորիչ պահանջների կատարման ապահովման, էներգետիկայի և մրցակցության պաշտպանության մարմինների միջև համագործակցության, սպառողների պաշտպանության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ծագման երաշխիքների համակարգի վերաբերյալ հարցեր։ Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի շրջանակում։
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
11:09 02.11.26
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
15:19 02.11.26
15:03 02.11.26
15:36 02.11.26
16:14 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02