Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում հաստատման կապակցությամբ և կոչ արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։
Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Գաբբարդի այսօրվա հաստատումը և կոչ է անում ապահովել, որ Միացյալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավում, լինի դա բացթողումների կամ հանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»․ - նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Գաբբարդին ուղղված իր շնորհավորական նամակում հանձնախումբը նաև ընդգծել է հետախուզության քաղաքականության պաշտոնական վերագնահատման կարևորությունը, հասկանալու համար թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը, օրինակ՝ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական հանցագործություններին: «Ինչպես գիտեք, Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղված վայրագությունների կանխարգելմանը, մարդու իրավունքների և մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար․․․ Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների և հանձնաժողովի անհաջողությունների հետաքննությանը, որն օգնեց, աջակցեց կամ քաջալերեց Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ խաղաղ բնակչության դեմ»․- մասնավորապես նշված է Հայ դատի հանձնախմբի նամակում։ Հայկական հարցերում Գաբբարդի հետևողականությունն անսասան է եղել։ Որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և 2017 թ․ մեկնել է Արցախ, որտեղ անձամբ ականատես է եղել ադրբեջանական ագրեսիային դեմ հանդիման՝ տեղի ժողովրդի տոկունությանը։ 2020 թ․ նա դատապարտել է Թուրքիայի դերը Արցախի դեմ պատերազմ հրահրելու գործում՝ հայտարարելով․ «Թուրքիան Ալ-Քաիդայի հետ կապված անձանց է ուղարկում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ոչնչացնելու համար»։ Հայ դատի հանձնախումբը շարունակում է կոչ անել Թրամփի վարչակազմին՝ կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել Մագնիցկու պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, հանձնախումբն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն հայ ռազմագերիները և բացառություն սահմանվի օտարերկրյա օգնության ֆինանսավորման ներկայիս սառեցման հարցում՝ որպեսզի Արցախի ցեղասպանությունը վերապրածները կարողանան համապատասխան օգնություն ստանալ»: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02