«Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Հայկական ֆուտբոլում հերթական սկանդալն է. «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալվել են 9 երկրպագուներ, ովքեր պահանջում են ՀՖՖ նախագահ և փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հրաժարականները: Ոստիկանությունը գործել է կոպիտ, չնայած նրան, որ երկրպագուների շրջանում կան նաև դեռահասներ: Փաստացի անազատության մեջ պահվող տղաներին սպառնում են քրեական հետապնդումներով: Համոզմունք ունեմ, որ այս ամենը տեղի է ունենում ՀՖՖ գործող ղեկավարության ցուցումով կամ ուղղորդմամբ․ այս ամենը վերջիններիս կողմից ուժային կառույցներին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունք է: Համերաշխությունս եմ հայտնում ֆան շարժումների անդամներին և համարում, որ նրանց պահանջներն արդարացի են ու հիմնավոր: Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի վաղվա օրվա հանդեպ անտարբեր չգտնվողներին բոյկոտել Հայաստանի առաջնության խաղերը, մինչև ձերբակալվածներն ազատ կարձակվեն և կդադարի քրեական հետապնդումը: Իրավիճակը հայկական ֆուտբոլում հասել է հանգուցալուծման, այսպես շարունակվել այլևս չի կարող: ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հասցրել է հայկական ֆուտբոլը աղետալի վիճակի, դուրս են մղում խոշոր ներդրողների, և ընդհուպ գործը հասել է երկրպագումների հանդեպ անտրամաբանական արարքների: Եթե այս մարդկանց չկանգնեցնել, ապա շուտով Հայաստանում չի լինի ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ոչ էլ երկրպագուներ: Հարգելի ֆաներ, շնորհակալություն, որ պայքարում եք, ես ձեզ հետ եմ, ձեր պահանջն արդար է, հրաժարականն անխուսափելի է»:
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
09:59 24.08.26
12:21 25.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
12:59 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02