ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներգրավվածության հարցում լուրջ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, NBC News-ին հայտնել են ԱՄՆ երեք ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և Կոնգրեսի մեկ պաշտոնյա: Նրանց տվյալներով՝ Թրամփը օգնականների հետ քննարկել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը շտկելու հնարավորությունը, այնպես, որ նախապատվությունը տրվի դաշինքի այն անդամներին, որոնք իրենց համախառն ներքին արդյունքի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա: Քաղաքականության հնարավոր փոփոխության պայմաններում Միացյալ Նահանգները կարող է չպաշտպանել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի, քանի դեռ տվյալ երկիրը չի հասել պաշտպանական ծախսերի շեմին, հայտարարել են պաշտոնյաները: Եթե Թրամփն իսկապես կատարի այս փոփոխությունը, դա կնշանակի զգալի շեղում դաշինքի հիմնական սկզբունքից՝ 5-րդ հոդվածից, որն ազդարարում է՝ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա հարձակումը հարձակում է դաշինքի բոլոր երկրների վրա: Նախագահը միաժամանակ դիտարկում է քաղաքականությունը փոխելու հնարավորությունը, ըստ որի ԱՄՆ-ը կարող է զորավարժություններում առաջնահերթություն տալ ՆԱՏՕ-ի այն անդամներին, որոնք իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա: Նրա վարչակազմն արդեն ազդանշան է տվել Ամերիկայի եվրոպացի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում: Տարբերակներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի որոշ ուժեր տեղափոխվեն տարածաշրջանում, որպեսզի նրանք կենտրոնանան ՆԱՏՕ-ի այն երկրներում կամ շրջակայքում, որոնք ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը՝ համապատասխանեցնելով իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսին: Թրամփը վերջերս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է իրենց ՀՆԱ-ի 5%-ը ծախսեն պաշտպանության վրա, թեև ինքը՝ ԱՄՆ-ը ներկայում այդպես չի վարվում:
12:35
12:15
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02