«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մի կողմից՝ խոսվում է քաղաքացիների անվտանգության մասին, երբ շատ դեպքերում հրագործական արտադրատեսակների օգտագործման ժամանակ մարդիկ հաճախ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստանում։ Մյուս կողմից՝ հրավառությունների կիրառումը առաջացնում է նաև հասարակության լայն զանգվածների դժգոհությունը՝ նույնիսկ օրենքով չարգելված ժամերին: Վերջին 5 տարվա ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակների կիրառման դեպքերով, արձանագրվել է լռությունը խախտելու 146 դեպք՝ 2020 թվականին՝ 53, 2021 թվականին՝ 21, 2022 թվականին՝ 19, 2023 թվականին՝ 24, 2024 թվականին՝ 29։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում: Դրանք վերաբերում են հրագործական արտադրատեսակներ վաճառելուն, դրանք օգտագործելուն: Մասնավորաբար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակներ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելու համար, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից հրավառության համար նախատեսված արտադրատեսակներ և հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ վաճառելը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38