Այս չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար «Պրահա 2» է:
Այս մասին իր ուղերձում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրվեց, համաձայնվեց Արցախը հանձնել թշնամուն։ «Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք «Պրահա 2», այսինքն՝ հանձնել բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ: Եվ ի՞նչ էր ասում․ մենք տեղեկություն ունեինք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին և ասել, որ հայտարարությամբ կամ դիմումով պիտի հանդես գա և դիմի ժողովրդին, որ այդ պայմանագրի վերջին երկու-երեք կետերը, որոնք համաձայնեցված չէին, այլևս համաձայնեցված են: Սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով՝ ժողովրդին, այլ պարզապես՝ իրեն հատուկ յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջիայլոց դարձնելով, որպեսզի որևէ կերպ արձագանքը և անդրադարձը համարժեք չլինի։ Նախ արտգործնախարարի շրթունքներով և ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին, և ապա նա՝ ստախոսը, լրագրողների հետ ոտքի վրա իմիջիայլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք՝ բառացի ասաց, մնացած կետերն էլ համաձայնեցված են»,- նշեց նա:
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02