«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները ներդրել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ սկսյալ վարչական ռեսուրսների ներգրավումից, այդ թվում՝ պետական կառույցներում «ցուցակագրումների» պարտադրանք, իրավապահ գործիքակազմի կիրառում, մինչև «գոտկատեղից ներքև» քարոզչությունը: Նպատակը հասկանալի է՝ չափազանց ցածր վարկանիշի պարագայում հասնել գոնե այնպիսի արդյունքի, որ հնարավոր լինի սատելիտ ուժերի հետ կազմել կոալիցիա: Սակայն այստեղ կա մի քանի խնդիր: Բանն այն է, որ նշյալ «մերձակա» ուժերը, որոնք կարող են կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, հազիվ թե կարողանան հաղթահարել 4/6 տոկոսանոց շեմը: Մյուս կողմից՝ Գյումրիում հիմա արդեն շատ ակտիվորեն քննարկում են տեղեկությունները, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով նշյալ ծրագիրը հաջողելու դեպքում անգամ ՔՊ-ի ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը հազիվ թե դառնա քաղաքապետ, իսկ դառնալու պարագայում երկար չի պաշտոնավարի: Ըստ գյումրեցիների, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կապ է ունեցել տարբեր կուսակցությունների հետ, ՔՊ-ն նրան առաջին պլան է բերել որոշակի քվե ապահովելու համար, քանի որ Գյումրու քպական ռեսուրսն ուղղակի չէր կարողանալու որևէ արդյունք գրանցել: Իսկ ՔՊ վերնախավի քաղաքապետի «սրտի թեկնածուն», ինչի մասին, ի դեպ, գրեցին նաև լրատվամիջոցները, ցուցակի երկրորդ համարն է՝ Աննա Հակոբյանի ազգականը: Միևնույն ժամանակ, ինչպես մեզ հետ զրույցում ասում էին շատ գյումրեցիներ, արդար ընտրությունների դեպքում հազիվ թե ՔՊ-ին հաջողվի իրենց ցանկալի քվեներն ստանալ, իսկ եթե ամեն ինչ անեն ու հասնեն մի ցուցանիշի, որը կարող է հույս տալ կոալիցիոն կառավարման դեպքում վերցնել իշխանությունը, պոտենցիալ «կոալիցիոնիստները» կարող են խնդիրներ առաջացնել թեկնածուի առումով: Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ՔՊ-ն ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը մրցակից թեկնածուների դեմ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:57
16:09
15:48
15:21
15:04
11:38
11:19
10:43
10:18
10:03
20:45
20:33
20:15
18:48
18:28
18:04
14:33
14:15
13:55
13:32
18:48 14.07.25
13:32 14.07.25
20:15 14.07.25
10:02 14.07.25
10:03 15.07.25
15:04 15.07.25
13:02 14.07.25
10:28 14.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03