Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է անապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
«Շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով վարորդը և ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորը գիտակցության չգալով մահացել է»,–հայտնեցին ՔԿ–ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02