«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի՝ ներքին խողովակներով հերթական զրույցի ժամանակ վերջինս թափանցիկ ակնարկներ է արել, որ Հայոց ցեղասպանության ուրացման, Անկախության հռչակագրից հրաժարվելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տպավորիչ ու գոհացնող են, սակայն դրանք ընդամենը հայտարարություններ են: Ակնարկվել է, որ Թուրքիայի համար ինդիկատոր կարող է լինել Ապրիլի 24-ին Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ ի՞նչ միջոցառումներ կարվեն պետական մակարդակով, ի՞նչ ուղերձ կհղի Նիկոլ Փաշինյանը, կարտաբերի՞ Ցեղասպանություն բառը, թե՞ ոչ, կգնա՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այլն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով փակուղու առջև է: Հասկանալի է, որ իշխանություններն առանձնահատուկ որևէ բան չեն նախաձեռնելու, և սա առաջին անգամն է, որ Հայաստանում պետական մակարդակով չի նշվելու «կլոր» տարելիցը: Սակայն մի կողմից՝ չայցելել Ծիծեռնակաբերդ, չափից ավելի է նույնիսկ այս իշխանության դեպքում. դա արդեն պաշտոնական մակարդակով կապացուցի ուրացումը: Մյուս կողմից՝ այցելելը կարող է «վշտացնել» Թուրքիային ու Ադրբեջանին, ինչից այդքան անհանգստանում է Նիկոլ Փաշինյանը: Դա է նաև պատճառը, որ ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ինչքան մոտենում է Ջահերով երթի օրը, այնքան ջղաձիգ են դառնում Հայաստանի իշխանությունները, ավելի հաճախ են հարձակվում ազգային արժեքների, ազգային ուժերի ու անհատների վրա: Ավելին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ ընդդիմադիրներն իր առջև փակեին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը: Այդպես նա կխուսափի հուշահամալիր այցելելուց և դրա համար «ալիբի» կունենա»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03